23 07 2020

Ոստիկանության Մալաթիայի և Կոտայքի բաժիններում նոր պետեր են նշանակվել

Ոստիկանության Մալաթիայի և Կոտայքի բաժիններում նոր պետեր են նշանակվել

Shamshyan.com-ը գրում է․ «ՀՀ ոստիկանության պետ, Ոստիկանության գնդապետ Վահե Ղազարյանի հրամաններով  այսօր՝  հուլիսի 23-ին,  կադրային փոփոխություններ են տեղի ունեցել Ոստիկանությունում։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից:

Վահե Ղազարյանի հրամանով՝ Ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանը նշանակվել է Ոստիկանության Կոտայքի բաժնի պետ։ ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ Ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Անդրանիկ Մելոյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և Վ․ Ղազարյանի մեկ այլ հրամանով՝ նշանակվել է Ոստիկանության Մալաթիայի բաժնի պետ։ ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ Իգոր Մեսրոպյանը ազատվել է Ոստիկանության Մալաթիայի բաժնի պետի պաշտոնից, ուղարկվելով Ոստիկանության կադրերի ռեզերվ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ