Ես դեռևս Արտակարգ դրության հայտարարման սկզբից քաղաքացիներին կոչ եմ արել չշտապել վճարել տույժերն ու տուգանքները, քանի որ այստեղ առկա են ինստիտուցիոնալ խնդիրներ, մասնավորապես բոլոր այն ՊՊԾ ոստիկաններըո, որոնք իրավախախտման վերաբերյալ արձանագրություն են կազմել, վարչական վարույթի ոչ իրավաչափ մեկնարկ է։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
«Սխալ իրավական հիմք ունեցող վարչական վարույթի վերջնարդյունքը՝ տույժ տուգանքը անվավեր վարչական ակտ է և ենթակա չէ կատարման։ Ես կոչ եմ անում մեր քաղաքացիները բողոքարկեն և չվճարեն վարչական ակտը»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսնյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը