07 07 2020

Ոստիկանության Դավթաշենի բաժանմունքի 4 ծառայողներն էլ ազատ են արձակվել. News.am

Ոստիկանության Դավթաշենի բաժանմունքի 4 ծառայողներն էլ ազատ են արձակվել. News.am

News.am-ը գրում է․ «NEWS.am-ի տեղեկություններով՝ ԱԱԾ եւ Ոստիկանության ներքին անվտանգության վարչության ծառայողների կողմից քննչական միջոցառումների արդյունքում ձերբակալված, այնուհետեւ կալանավորված 4 ոստիկանության ծառայակիցն էլ ազատ են արձակվել:

Նշենք, որ 2020 թվականի ապրիլի 9-ին տեղեկություն էր տարածվել, որ Ոստիկանության եւ ԱԱԾ-ի աշխատակիցները մտել են Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք եւ քննչական գործողություններ են իրականացրել։

Նշենք, որ մեղադրանք է առաջադրվել ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետին, նույն բաժանմունքի պետի տեղակալին եւ նույն բաժանմունքի ավագ հետաքննիչին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ