ՀՀ Սահմանադրական դատարանում հուլիսի 7-ին ժամը 11։00-ին նախատեսված էր նիստ, որը չկայացավ:
Նիստում նախատեսված էր գրավոր ընթացակարգով քննել 7 հարց, նրանց թվում էր նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դիմումների քննությունը:
Հիշեցնենք, որ քվորումի բացակայության պատճառով չէր կայացել նաև հունիսի 30-ին նշանակված ՍԴ և աշխատակարգային նիստերը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը