02 07 2020

Ծառուկյանի պաշտպանների բողոքը դատարան դեռ չի հասել․ քննությունը հետաձգվեց



Վերաքննիչ քրեական դատարանում, նախագահությամբ  դատավոր Մխիթար Պապոյանի,  հետաձգվեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով քննությունը։

Գագիկ Ծառուկյանի պաշտպաններից Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասաց,  որ վերաքննիչ բողոքների մի մասը փոստի միջով էր ուղարկվել, այս պահին դեռ  չեն հասել դատարան։

«Ըստ էության, կարճ ժամկետում էր նշանակվել դատական նիստը, օրենքի պահանջն էր այդպիսին։ Քանի որ դատարանը որոշ բողոքներ չէր ստացել, կողմերը բողոքների մի մասը չէին ստացել, հնարավոր չէր այս պահին շարունակել»,- ասաց պաշտպանը։

Հաջորդ դատական նիստը նշանակվել է հուլիսի 7-ին ժամը 11։00-ին։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ