Կարծում եմ՝ բոլորի համար նորություն չէ ՀՀ կառավարության և պարետատան որոշումները սոցիալական հեռավորության պահպանման պարտադիր պահանջի վերաբերյալ։ Բոլորի համար նաև նորություն չէ, թե ինչ էր կատարվում դատական նիստերի դահլիճում, այսինքն սոցիալական հեռավարության որևէ կանոն չէր պահպանվում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդր նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Արամ Վարդևանյանը։
«Ի վերջո սույն գործով դատավարության մասնակիցների մեջ կան անձինք, որոնք գտնվում են խոցելի խմբում՝ տարիքով և այլ հանգամանքներով պայմանավորված։ Իմ մոտ տպավորություն է, որ կարծես մեղադրող կողմը որևէ տեղեկություն չունի, թե ինչ բան է կորոնավիրուսը և ինչ վտանագավորության աստիճան ունի»,- ասաց Վարդևանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը