24 06 2020

Գագիկ Ծառուկյանի փաստաբանները վերաքննիչ բողոք կներկայացնեն

Գագիկ Ծառուկյանի փաստաբանները վերաքննիչ բողոք կներկայացնեն

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի փաստաբանները վերաքննիչ բողոք կներկայացնեն։ Այս մասին հայտնել է փաստաբան Էմին Խաչատրյանը՝ նշելով, որ մեղադրանքում հիմնավոր կասկածի նվազագույն շեմը հաղթահարված չէ.

«Որոշակի դատողություններ կան կապված հիմնավոր կասկածի հետ, որն անընդունելի է։ Իհարկե, ուրախ ենք, որ դատարանը բարձր գտնվեց քաղաքական հետապնդումներից եւ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշում չկայացրեց։ Այնուամենայնիվ, կարծում ենք, որ հիմնավոր կասկածի նվազագույն շեմը հաղթահարված չի։ Դատարան չի բերվել այնպիսի ապացուց, որ մեր պաշտպանյալն առնչություն ունի սույն քրեական գործի հետ»,- նշել է փաստաբանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ