24 06 2020

Ես ՍԴ դատավորի թեկնածուների շարքում չկամ. Վլադիմիր Վարդանյան



Եթե պարոն Թոխյանի, տիկին Գյուլումյանի և պարոն Ազարյանի լրազորությունները դադարեցվում են սահմանադրական փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո, ապա նրանք պաշտոնավարում են 12+: Եթե մենք մի հատ էլ իրենց տալիս ենք հնարավորություն մեկ, երկու կամ երեք տարի պաշտոնավարել, սա խտրական մոտեցում է ստեղծում մասնավորապես պարոն Թովմասյանի, տիկին Պետրոսյանի, պարոն Խաչատրյանի և պարոն Թունյանի համար: Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

«Նրանց համար այդ անցումային ժամկետը, որ չի նախատեսվելու, իրենց 12 տարին հենց լրացավ իրենց լիազորությունները դադարեցվելու են: Ես ցավում եմ, որ կորնավիրուսով պայմանավորված հնարավորություն չեղավ ավելի ակտիվ անձնական շփումներ ունենալ Վենետիկի հանձնաժողովի համազեկուցողների հետ, որոնց ես անկեղծորեն շնորհակալ եմ այս եզրակացությունը պատրաստելու համար, որպեսզի հարցադերումները հնարավոր լիներ ավելի հստակ արտացոլել հանձնաժողովի կարծիքում»: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ