23 06 2020

Ամոթ է․ եթե հետին մտքեր ունենայինք Քոչարյանի գործի քննությունը ավելի շուտ կնշանակեինք․ Թոխյան



64 տարեկան եմ, ամեն ինչ տեսել եմ, իմ գերդաստանը ստեղծել եմ, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանը՝ անդրադառնալով իր հետագա պաշտոնավարմանը:

«Ոչ մեկն աթոռից կառչած չէ, հիմա էլ երեք բուհից ունեմ առաջարկություն՝ գնամ, աշխատեմ: Չենք կորչելու: Խնդիրն այն է, որ ամեն ինչ անենք սահմանադրական ուղիով, ոչ հապճեպ: Եվ, վերջիվերջո, վենետիկցիներն ի՞նչ են ասել. ասել են՝ ախպեր, 12 տարի՞ ես ուզում՝ եղավ, բայց անցումային ժամանակ տուր այդ մարդկանց», - փաստեց դատավորը:

Ֆելիքս Թոխյանի խոսքով՝ հարցումների համաձայն՝ ՍԴ-ն ունի վստահության 40 տոկոս վարկանիշ, սակայն այս դեպքում որոշ շրջանակներ շարունակում են պնդել, թե այդ կառույցը վստահություն չի վայելում:

ՍԴ դատավոր Ֆ.Թոխյանը նաև նշեց, որ Ազգային ժոովում եղել է հերյուրանք ելույթ, թե իբր շտապ նիստ են արել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը մտցրել են. «Ամոթ է, ամոթ։ Բնական մեր ընթացքով է։ Վենետիկցիների որոշումը ստացել ենք ուրբաթ։ Առաջին աշխատակարգային նիստի տաս հարցերի մեջ ավելացրել ենք հարցեր։ Պետք է վերաբացեք, սկսենք քննությունը, այսինքն՝ այն հիմքը, որով կասեցրել ենք, վերացել է։ Իսկ մեզ ասում են՝ ափալ-թափալ։ Հլը հուլիսի 7-ին ենք նշանակել, կարող էինք ավելի շուտ նշանակել, եթե հետին մտքեր ունենայինք»։ 

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ