Ազգային ժողովն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Սահմանադրության փոփոխությունների մասին նախագիծը: Նախագծին կողմ քվեարկեց 89 պատգամավոր: Դեմ ձայներ չկային:
«Իմ քայլը» արագ ներկայացրեց նախագիծը, քննարկեց և քվեարկեց։ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները նիստին չէին մասնակցում եւ չքվեարկեցին:
Քվեարկությունից առաջ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը քվեարկության դրեց Սահմանադրության փոփոխությանը վերաբերող հարցով ՍԴ դիմելու մասին ԱԺ որոշման նախագիծը: Այն չընդունվեց, բոլորը դեմ էին:
Արարատ Միրզոյանն ասաց, որ ԱԺ կանոնակարգ օրենքը չի կարգավորում, թե ինչ է լինում, երբ ԱԺ-ն որոշում չի ընունում որոշման նախագիծը ՍԴ ուղարկելու վերաբերյալ. «Մենք կշարժվենք առաջ եւ կկազմակերպենք երկրորդ ընթերցմամբ քվեարկությունը»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը