ՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պաշտպանները դատարանում նրա կալանավորման միջնորդությունը քննելիս ներկայացրել են մի քանի խիստ էական հանգամանքներ։ Միջնորդության քննության ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Գ.Ծառուկյանի պաշտպաններից Երեմ Սարգսյանը։ Նրա ներկայացմամբ, այդ կարևոր հանգամանքներից մեկն այն է, որ ԱԺ ներկայացված միջնորդության բովանդակության մեջ ձևակերպված արարքը խիստ էական տարբերվում է այն արարքից, որը ներկայացվել է դատարան։
«Սա խիստ կարևոր է։ Երբ գլխավոր դատախազը միջնորդություն է ներկայացնում Ազգային ժողով, պետք է հիմնավորի, որ, այո, այս արարքի պարագայում անձին անձեռնմխելիությունից զրկելու անհրաժեշտություն է առկա։ Բայց պարզվում է, որ այլ ձևակերպումներով ստանում են համաձայնություն, իսկ դատարան են ներկայացնում այլ ձևակերպմամբ արարք», - ասաց փաստաբանը։
Երեմ Սարգսյանի խոսքով, ԱԺ-ին ներկայացրել էին, թե իբրև Գ. Ծառուկյանը խմբի կազմում կաշառք է տվել ընտրողներին, միջնորդության մեջ ձևակերպումն այլ է՝ «ղեկավարել է խումբ, որի շրջանում տրվել է կաշառք»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը