18 06 2020

Դատավոր Ազարյանի նկատմամբ իրականացվում են քաղաքական հետապնդում. Ռուբեն Մելիքյան



Իմ պատկերացմամբ, դատավոր Ազարյանի նկատմամբ իրականացվող այս կարգապահական վարույթն իրենից ներկայացնում է քաղաքական իշխանությունների կողմից հետապնդում։ Այս մասին այսօր՝ հունիսի 18-ին , ԲԴԽ-ի բակում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Դա պայմանավորված է, ըստ քաղաքական իշխանությունների կարծիքով, ոչ այնքան ընդունելի գործունեության հետ»,- ասաց իրավապաշտպանը։

Հարցին՝ արդյոք քաղաքական իշխանությունն իրավունք չունի՞ մտածելու, որ դատավոր Ազարյանը կողմնակալություն ունի, քանի որ 2018 թվականի օգոստոս ամսին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշում է կայացրել, Մելիքյանը պատասխանեց.

«Դատավոր Ալեքսանդր Ազարյանը տասնամյակից ավելի իրականացնում է գործունեություն, որին ծանոթ են փաստաբանները, իրավաբանները։ Իրականացնում է գործունեություն, որը մենք՝ իրավաբանական համայնքը, գնահատում ենք որպես ամբողջություն, որպես արդարադատ գործունեություն։ Վերջին շրջանում այնքան առերեւույթ ու ակնհայտ են տարբեր բնույթի հետապնդումները. թե քաղաքական դաշտում, թե ոչ քաղաքական դաշտում։ Փաստն այն է, որ քաղաքական իշխանություններն իրականացնում են իրենց մոտեցումներից տարբերվող մարդկանց նկատմամբ, առաջին հերթին պաշտոնյաների նկատմամբ, դատական իշխանության եւ այլ տեսակի հետապնդումներ։ Այնպիսի հետապնդումներ, որոնք իրենց ձեռքը հասնում է։ Իրականացվում են նաեւ մանկապատանեկան հետապնդումներ»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ