16 06 2020

Արթուր Դավթյանը միջնորդեց, որ Ծառուկյանին կալանավորեն



Ազգային ժողովում այսօր՝ հունիսի 16-ին, քննարկվում է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ներկայացրած միջնորդագիրը՝ ԱԺ պատգամավոր Գագիկ Կոլյայի Ծառուկյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ։

Գխավոր դատախազ Արթուր Դավթյանն իր ելույթում նշեց, որ Գագիկ Ծառուկյանը, հանդիսանալով «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի ղեկավար և դրա կազմում ընդգրկված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ ազգային ժողովի 2017թ․ ապրիլի 2-ի ընտրություններին իր ղեկավարությամբ գործող կուսակցությունների դաշինքի և ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուների օգտին քվեարկելու համար ընտրողներին կաշառք տալու նպատակով, ընտրություններին նախորդող ժամանակահատվածում ստեղծել և ղեկավարել է կազմակերպված խումբ, որի կազմում ընդգրկել է «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կենտրոնական և տարածքային մարմինների աշխատակիցների և այլ անձանց։

Արթուր Դավթյանը ներկայացրեց նաև, թե ինչ խնդիր կարող է լինել, եթե Գագիկ Ծառուկյանը մնա ազատության մեջ: «Ազատության մեջ մնալով՝ Գագիկ Ծառուկյանը օգտագործելով անձնական կապերը և ունեցած ֆինանսական ռեսուրսները, հանցագործությունների կատարմանը ենթադրաբար ներգրաված անձանց նկատմամբ ունեցած հեղինակությունը, կխոչընդոտի գործի քննությանը նշված անձանց նկատմամբ՝ անօրինական ներգործություն ունենալու ճանապարհով: Բարձր է հավանականությունը, որ ազատության մեջ մնալուց վերջինս կարող է խոչընդոտել գործի քննությանը՝գործի համար նշանակություն ունեցող նյութեր թաքցնելու, կամ կեղծելու միջոցով»,-ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ