Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման նպատակով ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, առաջին սպայական գումարտակի եւ ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները հունիսի 12-ի երեկոյան հերթական ուժեղացված ծառայությունն իրականացրին մայրաքաղաքում։ Արդյունքում` տարբեր խախտումների, այդ թվում՝ ճանապարհային երթեւեկության այլ մասնակիցների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորած 4 վարորդի մեքենաներ տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք։
Հայտնաբերվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 3, ինչպես եւ առանց համարանիշի շահագործվող 1 մոտոցիկլետ, առանց համարանիշերի եւ փոխարինված համարանիշերով 2 մեքենա։ Բացի այդ, հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող 1 տրանսպորտային միջոց։ Երթեւեկության անվտանգությամբ մտահոգ՝ ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայություններն ամենօրյա են։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը