Ոստիկանությունը բերման է ենթարկել «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման համակիրներից 5 հոգու։
Բերման ենթարկվածներից 3-ին տեղափոխել են Նոր Նորքի ոստիկանության բաժանմունք, մյուս 2- ին ոստիկանության Էրեբունու բաժանմունք:
Նշենք, որ Ոստիկանները «ՎԵՏՕ» -ի անդամ Նարեկ Մալյանին չէին թույլատրում կանգնել Ոստիկանության Էրեբունու բաժանմունքի մոտ, նա էլ պնդում էր, որ սպասում է բերման ենթարկվածներին, որպեսզի նրանց տուն տանի: Ի վերջո նա գնաց եւ կանգնեց իր մեքենայի մոտ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը