Պատգամավորների թվում էին Իվետա Տոնոյանը, Նաիրա Զոհրաբյանը, Կարինե Պողոսյանը, Արման Աբովյանը, Գևորգ Պետրոսյանը։
ԲՀԿ պատգամավորներից Կարինե Պողոսյանը եւ Արման Աբովյանն ուժի կիրառման արդյունքում վնասվածքներ են ստացել, իսկ Ջանիկբեկ Հայրապետյանին, նրանց փոխանցմամբ, բերման են ենթարկել։
Պատգամավորները դժգոհում են՝ ինչպես կարող են ոստիկանները իրենց բողոքը հայտնող պատգամավորներին գցել գետնին՝ քաշ տալով հանել փողոցից։