ՀՀ վարչական դատարանը, դատավոր Արծրուն Միրզոյանի նախագահությամբ, հունիսի 9-ին մերժել է վարույթ ընդունել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցը՝ ընդդեմ ԱՆ քրեակատարողական ծառայության: Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից։
Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը պահանջում էր չսահմանափակել իր տեսակցությունները և հեռախոսային խոսակցությունները։
Դատարանը հայցը վարույթ չի ընդունել այն պատճառաբանությամբ, որ տեսակությունների եւ հեռախոսային խոսակցությունների վրա արգելք դնելու որոշումների օրինականության նկատմամբ վերահսկողությունը ենթակա է իրականացման ոչ թե վարչական, այլ քրեադատավարական կարգով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը