Հարգելի փաստաբաններ, Ազգային Ժողովի մուտքի դիմացից քիչ առաջ ապօրինի բերման են ենթարկել մի խումբ քաղաքացիների, որոնք առանձին առանձին կանգնած էին Ազգային Ժողովի մուտքի դիմաց և պահպանում էին համաճարակային բոլոր նորմերը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Հայրենիք» կուսակցության անդամ, իրավապաշտպան Արսեն Բաբայանը։
«Քաղաքաղիները պահանջում էին չերկարաձգել արտակարգ դրությունը:
Կարծում եմ բոլոր բերման ենթարկվածներին անհրաժեշտ է իրավաբանական օգնություն:
Խնդրում եմ այցելել ոստիկանական Արաբկիրի բաժին, քաղաքացիներին իրավաբանական աջակցություն ցուցաբերելու համար»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ մի խումբ իրավաբաններ ԱԺ-ի դիմաց են, նրանք պահանջում են արտակարգ դրության պայմաններում թույլ տալ խաղաղ հավաքների անցկացումը։ Քիչ անց ոստիկանները բերման ենթարկեցին խաղաղ հավաքների ազատությունը վերադարձնելու պահանջով ակցիա իրականացնող իրավապաշտպաններին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը