Օրեր շարունակ վարչապետի կողմից լուսանկարների և տեսանյութերի հրապարակման հարցին երկու հարթությունից կարեղ են մոտենալ: Yerevan.Today-ի հետ զրույցում նշեց սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը:
«Առաջին հերթին ՝ նախ մի փոքր խնդրահարույց է օրինականության հարցը, արդյոք ՝օրինակա՞ն է կամ իրավունքներ չե՞ն ոտնահարվում, որովհետև մի կողմից որոշակի տեսանյութեր հրապարակվում են, որոնք արդեն իսկ կոնկերտ անձանց կողմից հանրությանը մատչելի են դարձել, այսինքն առկա են համացանցում և նա ընդամենը կիսվում է: Մյուս կողմից էլ նաև առկա են լուսանկարներ և տեսանյութեր, որոնք մասնավոր են հանդիսացել, կամ գաղտնի են նկարահանվել և մարդու անձնական տվյալ են հանդիսանում»,- նշեց Գոհար Մելոյանը:
Մասնագետի խոսքով՝ ամեն դեպքում վարչապետի կողմից ակնհայտորեն մարդու իրավունքներ են խախտվում. «Այս պարագայում, եթե զուտ վարչապետի հարցը չլիներ և հանրամատչելիությանն անդրադառնայինք, ապա յուրաքանչյուր առանձին տեսնայութ պետք է առանձին քննության ենթակա նյութ լիներ, որպեսզի հասկանանք ինչ իրավունքների շրջանակ է ոտնահարվել, սակայն ամեն դեպքում այս պրոցեսում ակնհայտ է անձնական տվյալների ոտնահարումը: Մարդու անձնական իրավունքներից կարևորագույնը՝ անձնական տվյալների պաշտպանության իարվունքը հենց վարչապետի կողմից պարբերաբար ոտնահարվում է»:
Գոհար Մելոյանը նախ անդրադառնալով վարչապետի անձին, ընդգծեց. «Նա պաշտոնատար անձ է, իսկ Սահմանադրության օրինականության սկզբունքը սահմանում է , որ պաշտոնատար անձիք իրավասու են կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ և օրենքներով: Այս դեպքում բնականաբար ո՛չ Սահմանադրությամբ, ո՛չ որևէ օրենք վարչապետին չի լիազորում այսպիսի ակտիվ գործունեություն ծավալել՝ կիսվելով անհատական տվյալ հանդիսացող նյութերով: Բացի այդ՝ անձնական տվյալների պաշտպանության իրավունքի մասին հենց Սահամնադրությամբ է երաշխավորվում, որ յուրաքանչյուր ոք ունի իրեն վերաբերող անձնական տվյալների պաշտպանության իրավունք: Նաև սահմանվում է, որ անձնական տվյալների մշակումը պետք է կատարվի բարեխղճորեն, օրենքով սահմանված նպատակով, այսինքն որևէ կերպ օրենքով սահմանված նպատակը չի արդարացնում վարչապետի գործունեությունը:Սահմանադրական այս կարգավորումը առավել մանրամասն կարգավորում է անձնական տվյալների մասին օրենքը»:
Մեր զրուցակիցը նաև հավելեց, որ նշված խախտման համար այդ գործողությունն իրականացնողը պետք է պատասխանատվության ենթարկվի՝ լինի վարչապետ, թե սովորական քաղաքացի. «Նախ նշենք, թե ինչ է անձնական տվյալը. անձնական տվյալը ֆիզիկական անձին վերաբերող ցանկացած տեղեկությունն է, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել անձի ինքնությունը: Այս հասկացությունից ակնհայտորեն բխում է, որ կային տեսանյութեր և լուսանկարներ, որոնք անձնական տվյալ էին հանդիսանում և նույնականացնում էին անձի ինքնությունը: Իր հերթին օրենքը սահմանում է օրինականության համաչափության հավաստիության սկզբունքները՝ սահմանելով, որ անձնական տվյալ մշակողը պարտավոր է հետևել, որպեսզի մշակվեն օրենքի պահանջների կատարմամաբ և տվյալները մշակվեն օրինական և որոշակի նպատակներով և առանց այդ սուբյեկտի համաձայնության չեն կարող օգտագործվել որևէ այլ նպատակով, կամ պետք է հետապնդեն օրինական նպատակ: Ակնհայտ եղավ, որ այս կարևորագույն սկզբունքները և ըստ էության օրենքի պահանջները պարբերաբար խախտվել են վարչապետի կողմից: Իսկ վարչական իրավախախտումների օրենսգիրքը պատասխանատվություն է սահմանում անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքը խախտելու համար՝ անկախ կարգավիճակից նա վարչապետ է, թե հասարակ քաղաքացի»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը