ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանի և ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցանի գաղտնալսման վերաբերյալ քրեական գործը բացահայտված է. գործով ձերբակալված անձ չկա։ Այս մասին այսօր՝ հունիսի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը։
«Ես անցած տարի էլ ասել եմ, որ այդ գործը բացահայտված է, սակայն քրեական գործը քննության փուլում է, դեռ ավարտված չէ, որովհետև մենք մեր մի շարք արտասահմանյան գործընկերներին շուրջ 8 կամ 9 ամիս առաջ ուղարկել ենք քննչական պահանջ, որը երբ կկատարվի, կուղարկվի, դրա արդյունքների ամփոփմամբ նոր որոշում կկայացնենք»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը