ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն իր պաշտոնը ստանձնելուց հետո որևէ նիստի չի մասնակցել: Այս մասին այսօր՝ հունիսի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը:
«ՍԴ նիստերին մասնակցելը ՍԴ դատավորների պարտավորությունն և է և ըստ էության, դատավորների աշխատանքը արտահայտվում է նիստերին մասնակցելով: Պարոն Վահե Գրիգորյանը իր պաշոտնը ստանձնելուց հետո որևէ նիստի չի մասնակցել, այդ թվում աշխատակարգային նիստերին: Բայց ես ՍԴ շենքում նրան հաճախ եմ տեսնում, նրան հատկացված մեքենան հաճախ ենք տեսնում»,-ասաց նա:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը