Փաստինֆո-ն գրում է․ «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պահանջում է վերացնել իր տեսակցությունների սահմանափակումները։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյաննը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՀՀ քրեակատարողական ծառայության՝ պահանջելով որևէ կերպ չսահմանափակել նրա տեսակցությունները և հեռախոսային խոսակցությունները, ու պարտավորեցնել ՔԿԾ-ին՝ վերացնել առկա սահմանափակումները։ Այս գործով երկրորդ նախագահի ներկայացուցիչն է փաստաբան Հայկ Ալումյանը։
Հայցադիմումը դատարան մուտք է եղել հունիսի 2-ին եւ մակագրվել դատավոր Արծրուն Միրզոյանին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը