Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ 111 կողմ ձայով ընդունեց «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է Ճանապարհային ոստիկանությունը փոխել պարեկային ոստիկանությամբ:
ԱԺ նախագահը հայտնեց, որ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն առջարկել է այս օրենքի փաթեթի առաջինից երկրորդ ընթերցումը կազմակերպել հատուկ ընթացակարգով՝ 24-ժամյա ռեժիմով:
ԲՀԿ-կան պատգամավոր Արտյոմ Ծառուկյանը հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանից հետաքրքրվեց, թե ինչով է պայմանվորված հրատապությունը։ Քոչարյանը նշեց՝ հրատապությամբ:
ԱԺ-ն կողմ քվեարկեց նաև նախագծի երկրորդ ընթերցումը հրատապությամբ քննարկելու հարցին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը