30 05 2020

Կամ արագ դուրս կգանք մղձավանջից, կամ շատ արագ կհայտնվենք հատակում․ Վարոսյան

Կամ արագ դուրս կգանք մղձավանջից, կամ շատ արագ կհայտնվենք հատակում․ Վարոսյան

Փաստաբան Երվանդ Վարոսյանը գրում է․

«Ժողովրդավարական, իրավական պետության մեջ անպատկերացնելի է պարլամենտում հայտնված սուբյեկտի վիրավորանքները դատավորների, այդ թվում ՍԴ նախագահի հասցեին, այդ սուբյեկտը դուրս կմղվեր քաղաքականությունից հավերժ ու կմոռացվեր։ Նման բան անպատկերացնելի է անգամ ավտորիտար ու բռնապետական պետություններում, որտեղ սուբյեկտին, լավագույն, դեպքում կնստեցնեին բանտ, իսկ վատագույն դեպքում կնստեցնեին այլ տեղ։
Բայց կա երրորդ տեսակը` կոչենք այն ամորֆ պետություն, որտեղ տիրում է ամենաթողությունը, պոպուլիզմը, գաղափարախոսության բացակայությունը, սանձարձակությունը, անդաստիարակութունը, ու նման պետության մեջ է, որ սուբյեկտը գոյություն կարող է ունենալ ու անել այն ինչ անում է։
Տիկնայք և պարոնայք, կամ մենք արագ դուրս կգանք այս մղձավանջից, կամ մեր մակույկով հանդերձ շատ արագ կհայտնվենք գետի հատակում... Իսկ սուբյեկտներն արդեն օվկիանոսից այն կողմ կշարունակեն աշխատել իրենց փողը»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ