29 05 2020

ՄԻԵԴ-ն արձանագրել է իրավական չափանիշները, որոնցով պետք է ՍԴ-ն առաջնորդվի. Արփինե Հովհաննիսյան

ՄԻԵԴ-ն արձանագրել է իրավական չափանիշները, որոնցով պետք է ՍԴ-ն առաջնորդվի. Արփինե Հովհաննիսյան

«Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ նախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով Սահմանադրական դատարանի հարցմանն ի պատասխան Մարդու իրավունքների եվրոպական դատարանի խորհրդատվական կարծիքին: Գրառման մեջ ասվում է.

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին շրջանում իրավաբանությունը դարձել է ֆեյսբուքյան ստատուսչիների սիրելի զբաղմունքը, իսկ իշխանական քարոզիչներն էլ այլասերում են դրա բովանդակությունը ինչքան ու ինչպես կարող են, պետք է շատ կարեւորել ՄԻԵԴ որոշումը։

Այն աներկբա արձանագրել է իրավական հստակ ու պարզ չափանիշները ու դրանց ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ, որոնցով պետք է ՍԴ առաջնորդվի։ Սա նշանակում է հետադարձ ուժի ու իրավական որոշակիության դասական միջազգային սկզբունքները իշխանությունը այլասերել չի կարողանա։ Այսինքն՝ երբ ՍԴ կվերլուծի ու կտա գնահատական սրանք չեն կարողանա ասել, բայց ի՞նչից եք այդպես ենթադրել։

Ասեմ, որ իշխանությունները շատ էին ցանկանում, որ ՄԻԵԴ-ը արձանագրեր, որ ՍԴ այդ գնահատականների իրավունքը չունի, բայց ավաղ....

Հետադարձ ուժի մասով ձեւակերպումը հատկապես թանկ արժե ու գործնական նշանակություն ունի։ Ուշադիր կարդացեք ու մի բան գրելուց առաջ ձեզ մի խայտառակեք։

Ավելի մանրամասն ու դետալային այս որոշմանը կանդրադառնամ ավելի ուշ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ