27 05 2020

Չեք կարծո՞ւմ, որ Սահմանադրությունը սարքում եք պոլի շոր. Նաիրա Զոհրաբյան



Չե՞ք կարծում, որ ձեր այս տրամաբանությունը նշանակում է թքել ՀՀ Սահմանադրության վրա, Սահմանադրությունը սարքել պոլի շոր և ձեր քաղաքական այս րոպեական խնդիրը լուծելու համար ձևախեղել Սահմանադրությունը։ Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, ԱԺ-ում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ դիմելով  «Ւմ քահլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանին։

«Շարունակելով ձեր նախագծի տրամաբանությունը, տեսականորեն չե՞ք բացառու, որ կարող է ստեղծվել իրավիճակ, որ դուք խորհրդարանին օժտեք լիազորությամբ, ասենք՝ չեղարկել խորհրդարանական ընտրությունները, չեղարկել ՏԻՄ ընտրությունները, Հայաստանը հռչակեք միապետություն»,- ասաց Զոհրաբյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ