23 05 2020

Ցմահ դատապարտյալ Արսեն Արծրունու պատժի կրման ռեժիմը փոխվել է

Ցմահ դատապարտյալ Արսեն Արծրունու պատժի կրման ռեժիմը փոխվել է

Ցմահ դատապարտյալ Արսեն Արծրունու պատժի կրման ռեժիմը փոխվել է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է փաստաբան Նարեկ Ալոյանը։

«Այսուհետ Արսեն Արծրունին պատիժը կկրի բաց տեսակի ուղղիչ հիմնարկում, այսինքն՝ օրվա ցերեկային ժամանակահատվածում կլինի ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ։

Այսպիսով՝ ցմահ դատապարտյալ Արսեն Արծրունին դարձավ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին ցմահ դատապարտյալը, ով պատիժը կրելու է բաց տեսակի ուղղիչ հիմնարկում»,- նշված է նրա գրառման մեջ։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ