ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից որոշում է կայացվել ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ նախապատրաստված նյութերի հիման վրա քրեական գործ հարուցելը մերժելու մասին:
Այս մասին ասել է ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը՝ հավելելով, որ քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության հիմքով:
Հիշեցնենք՝ մայիսի 8-ին ԱԺ-ում ծեծկռտուք էր տեղի ունեցել «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի եւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի միջեւ, որին միջամտել էին ԱԺ մյուս պատգամավորները: Կատարվածից հետո Դատախազությունը սկսել էր ուսումնասիրել միջադեպի հանգամանքները, ապա նյութերն ուղարկել էր ՀՔԾ, որտեղ էլ սկսվել էր նյութերի նախապատրաստումը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը