Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի փոխնախարար Գրիշա Թամրազյանը երեկ և այսօր կանչվել է ԱԱԾ՝ զրույցի։ Այս լուրը NEWS.am-ին հաստատեց Գրիշա Թամրազյանը։
Փոխնախարարը չցանկացած մանրամասնել, թե ինչ գործի շրջանակում է հրավիրվել ԱԱԾ։
Հարցին՝ արդյոք դա կապ ունի՞ ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի հայտարարության հետ, Թամրազյանն ասել է դեռևս չի մեկնաբանելու։
Անդրադառնալով Սմբատ Գոգյանի արված հայտարարությանը՝ փոխնախարարն ասել է.
«Աբսուրդի ժանրից է Գոգյանի հետ ունենալ վեճ կամ որևէ խոսակցություն բացի գործնական հարաբերություններից։ Ինձ համար ուղղակի ծիծաղելի է Գոգյանի հետ խոսակցություն ունենալը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը