«Պարացելսուս» ՀԿ-ի նախագահ, փորձագետ Նունե Ներսիսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Նոր իմացա ,որ Թորոսյանը ինձ դատի է տվել: Թորոսյանը հայտարարել է,որ կեղծ լուրեր տարածողների անունները կփոխանցի իրավապահներին :
Հիմա այս խելոքը որոշել է,որ ես կեղծ լուրեր եմ տարածում : Նաև պահանջ է ներկայացրել զրպարտության` գումարների և մահերի հետ կապված : Չնայած ասեմ ,որ ինքս դեռ այդ մասին ծանուցում չեմ ստացել ,բայց արդեն datalex համակարգում տեղադրված է : Պահանջը ներկայացնելուց մարդ պետք է իրական փաստեր ունենա : Ամբողջ լրատվությունը ողողված է իրարամերժ տեղեկություններով : Բազմաթիվ հանրաճանաչ և վաստակ ունեցող պրոֆեսորներ ,ակադեմիկներ պնդում և հայտարարում են կեղծ պանդեմիայի մասին :Բավականին շատ ինֆորմացիա կա Covid 19 ից մահացության բարձր տոկոսի մասին : Ճիշտ այդքան և մի բան էլ ավել ինֆորմացիա և պաշտոնական տվյալներ կան , որ տարեկան միջին մահացությունը չի աճել։
Իսկ հիմա մահերի մասին խոսենք :
Քանի դեռ մահացած մարդկանց դիակները չեն հերձում,ոչ մի պաթանատոմիական եզրակացություն չկա ,հետևաբար չեն կարող մահվան պատճառը նշել կրոնավիրուսը ,այդ դեպքում ,ինչ՞ի մասին է խոսքը :
Իսկ գումարների մասին բացարձակ դժվար չէ կռահել ,բավական է միայն նայել միայն ստացած պարգևավճարների քանակը և շատ այլ տվյալներ ,որոնք որպես ապացույց կներկայացնեմ ,արդեն իսկ պարզ է դառնում ամբողջ պատկերը :
Թորոսյան չկարծես այս քայլով լռեցնելու ես ինձ կամ ինձ նման հասկացող մարդկանց : Համարիր միֆերի ավարտի սկիզբը `start- ը տրված է :
Եվ մի բան էլ հիշեցնեմ ` Մինասյան Արայի դատն էլ հիշիր, հաստատ այդ օրինակը պետք կգա»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը