Ինձ համար անհասկանալի է այս գործը, երբեք չեմ խախտել օրենքը և սահմանադրությունը, Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը։
«Բայց հասկացել եմ մի բան՝ մեղադրվում եմ այն պատճառով, որ բժիշկ եմ ու ընտրվել եմ Ազգային ժողովի նախագահ։ Որպես ԱԺ նախագահ՝ միշտ իմացել եմ, որ պետք է ապահովեմ ԱԺ բնականոն աշխատանքը։ Դրա համար ԱԺ-ն ունի 650 հոգանոց աշխատակազմ, այդ աշխատակազմը պատրաստում է բոլոր այն փաստաթղթերը, որոնց հիման վրա աշխատում են պատգամավորները։ Ես Գագիկ Հարությունյանից ստացել եմ փաստաթուղթ և հանձնել եմ իմ աշխատակազմին, աշխատակազմը պատրաստել է պատասխան, որով ես հայտարարությամբ եմ հանդես եկել։ Ես ինձ թույլ չեմ տվել ասել՝ այսպես կամ այնպես արեք։ Իրենք արել են այնպես, ինչպես պահանջում է օրենքը», - ասաց Արա Բաբլոյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը