05 05 2020

Վստահորդս 2 ժամ է՝ ոստիկանությունում է, թույլ չեն տալիս մտնեմ. փաստաբան․ Hraparak

Վստահորդս 2 ժամ է՝ ոստիկանությունում է, թույլ չեն տալիս մտնեմ. փաստաբան․ Hraparak

 

«Հրապարակ»-ը գրում է․ «Շուրջ 2 ժամ առաջ իմ վստահորդին՝ Կարեն Հախվերդյանին, բերման են ենթարկել քրեական ոստիկանություն, և շուրջ 1 ժամ ես կանգնած եմ քրեական ոստիկանության մուտքի դիմաց, ու ինձ թույլ չեն տալիս ներս մտնել և իրականացնել իմ վստահորդի՝ Սահմանադրությամբ նախատեսված պաշտպանության իրավունքը։ Ինձ միաժամանակ թույլ չեն տալիս կապ հաստատել վստահորդիս հետ»,-Hraparak.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Գոռ Միքայելյանը։ 

Հիշեցնենք, որ «Փաստինֆոն» ավելի վաղ տեղեկացրել էր, որ ոստիկանություն է բերման ենթարկվել «Մաքս փեթրոլ» ընկերության աշխատակից Կարեն Հախվերդյանը: 

Ըստ հրապարակման՝ ոստիկանները նրան ասել են, որ մեքենայի վթարի կապակցությամբ պետք է ներկայանա ոստիկանության Մաշտոցի բաժին, մինչդեռ խաբեությամբ տեղափոխել են քրեական ոստիկանություն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ