02 05 2020

Խուզարկություններն իրականացվում են մի շարք թերություններով․ Արամ Օրբելյան

Խուզարկություններն իրականացվում են մի շարք թերություններով․ Արամ Օրբելյան

Ucom-ի նոր գործադիր տնօրեն Արա Խաչատրյանի տանը և մեքենայում խուզարկությունների ընթացքում մեքենայից առգրավել են մի շարք փաստաթղթեր և  աշխատանքային համակարգիչը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արա Խաչատրյանի փաստաբան Արամ Օրբելյանը:

Նա հավելեց, որ դիմել են ՄԻՊ գրասենյակ, սակայն մինչեւ ՄԻՊ աշխատակիցները կգային, խուզարկությունն ավարտվել է: Փաստաբանը նշեց՝ կան մի շարք թերություններ։

«Մի շարք խնդիրներ մենք արդեն իսկ մատնանշել ենք, որ մեքենայի համարը այլ համար է եղել գրված, քան այն մեքենան, որ խուզարկել են: Այսինքն` տեխնիկական սխալ է, բայց նշանակություն չունի,սխալը սխալ է իրավական տեսանկյունից, ինչը նշանակում է, որ մեքենայից վերցված բոլոր փաստաթղթերն ընդհանրապես թույլատրելի չեն ի սկզբանե

Որ խուզարկության որոշման մեջ ձեւակերպված է եղել պլանային փաստաթղթեր, այնինչ համակարգիչն են առգրավել եւ, ցավոք սրտի, այս ամենը տեղի է ունենում Ucom ընկերության շուրջ այս քննարկումների ֆոնի վրա, որը ինձ այս պահին առկա ինֆորմացիայի հիման վրա հիմք է տալիս մտածելու, որ սա ինչ-որ գործընթաց է ուղղված Ucom-ի առկա բաժնետերերի վեճի, կամ մենեջմենթի վեճի հետ կապված`հաշվի առնելով նաեւ վարչապետի խոսնակի հայտարարությունը, որ  պետք է  առգրավվի, բռնագանձվի եւ մուծվի պետական բյուջե»,- նշեց  Օրբելյանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ