02 05 2020

ԱԱԾ աշխատակիցները փորձում են խուզարկել Ucom-ի նախկին տնօրեն Հայկ Եսայանի աշխատասենյակը. փաստաբան

ԱԱԾ աշխատակիցները փորձում են խուզարկել Ucom-ի նախկին տնօրեն Հայկ Եսայանի աշխատասենյակը. փաստաբան

ԱԱԾ աշխատակիցները փորձում են խուզարկել Ucom-ի նախկին տնօրեն Հայկ Եսայանի աշխատասենյակը. այս մասին ասաց փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ:

Փաստաբանը մանրամասնեց, այս պահին գրասենյակում ԱԱԾ աշխատակիցները խուզարկություն են իրականացնում։

«Դատարանը թույլ է տվել խուզարկել Ucom ընկերության նոր տնօրեն՝ Արա Խաչատրյանի աշխատասենյակը, մինչդեռ ազգային անվտանգության ծառայողները, ի հակառակ դատարանի որոշման, խուզարկություն են իրականացնում այլ անձի՝ նախկին տնօրեն Հայկ Եսայանի աշխատասենյակում»,- ասաց փաստաբանը՝ ավելացնելով, որ իրենք փորձել են ծառայության աշխատակիցներին բացատրել, որ դա Խաչատրյանի աշխատասենյակը չէ, բայց այնուամենայնիվ փորձ են անում սկսել։

Մակինյանն ասաց, ինքը հորդորել է Խաչատրյանին այս ապօրինի գործողությանը մասնակից չլինել, առանչություն չունենալ, ներկա չլինել այդ գործողություններին։

«Փաստացի կարող ենք ասել, որ այն աշխատասենյակը, որ փորձում են խուզարկել, չի պատկանում Արա Խաչատրյանին, ինչպես հստակ նշված է դատարանի որոշման մեջ։ Հիմա տեսնենք, իրադարձություններն ինչպես են զարգանում, հանրությանն այդ մասին լրացուցիչ կտեղեկացնենք»,-ասաց փաստաբան Մակինյանը։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ