27 04 2020

Հոսանքի անջատման դեմ բողոքող երգահանին ուղիղ եթերում բերման ենթարկեցին

Հոսանքի անջատման դեմ բողոքող երգահանին ուղիղ եթերում բերման ենթարկեցին

Երգահան Միքայել Մարգարյանի տան հոսանքը վարձավճարը չվճարելու պատճառով անջատել են այն պահին, երբ երեխաները հեռավար դաս անելիս են եղել։ Ֆեյսբուքյան եթերի ժամանակ նա նշեց, որ  ինքը վճարելու հնարավորություն չունի և եթե 1 ժամվա ընթացքում այն չվերականգնվի, դուրս կգա հրապարակ և պատասխանատու չի լինի իր անելիքների համար:

Այնուհետև քաղաքացին կառավարության դիմաց միայնակ բողոքի ակցիա է իրականացրել։ Ոստիկանները նրան խնդրել են ցույց տալ տեղաշարժման թերթիկը, պահանջել, որ անջատի ուղիղ եթերը:

Երբ Միքայել Մարգարյանը փորձեց մոտենալ ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանին, ոստիկանները քաշքշելով բերման ենթարկեցին նրան և վերցրեցին հեռախոսը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ