23 04 2020

Հարցաքննության են հրավիրել, ապա ձերբակալել Սեդրակ Առուստամյանին

Հարցաքննության են հրավիրել, ապա ձերբակալել Սեդրակ Առուստամյանին

Այսօր երեկոյան՝ ժամը 19։00֊ին, ԱԱԾ հարցաքննության է կանչվել ԲՀԿ առաջ որդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանը և ձերբակալվել հենց տեղում։ Այս մասին հայտնում է YerevanToday -ի աղբյուրը։

Մեզ փոխանցված տեղեկությամբ ՝ իրավապահները նրանից փորձել են նախկին իշխանությունների, մասնավորաբար՝ ՊԵԿ նախկին ղեկավարի դեմ ցուցմունք կորզել։ Դեպքերի զարգացումը հուշում է, որ ցանկալի սցենարով հարցաքննությունը չի անցել, որին էլ հետևել է գործարարին ձերբակալելու՝ իրավապահների գործողությունը։ Ավելին աղբյուրը չցանկացավ մանրամասնել։ Արդյո՞ք այս ձերբակալության դեպքն իր հետևից կտանի նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին Քննչական կոմիտե, արդյո՞ք նույն շանտաժը կփորձեն նաև խորհրդարանական ամենամեծ ընդիմադիր ուժի առաջնորդի հանդեպ կիրառել՝ այս քաղաքական լարված իրավիճանում, հայտնի չէ։

Սակայն մի բան ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը Լավրովի աղմկահարույց հայտարարությունը ստվերելու և հանրային ուշադրությունը շեղելու տարատեսակ շոուներ է մտահղացել: Սպասենք դեպքերի զարգացումներին
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ