22 04 2020

Մինասյանին մեղադրում են իր մի գրպանից մյուս գրպանը գումար տեղափոխելու մեջ․ Պողոսյան

Մինասյանին մեղադրում են իր մի գրպանից մյուս գրպանը  գումար տեղափոխելու մեջ․ Պողոսյան

«Միքայել Մինասյանին առաջադրված մեղադրանքը ոչ միայն հիմնավոր չէ, այլև իրավական չէ։ Նկարագրած գործողությունը քրեական վարույթ սկսելու որևէ հիմք առկա չի եղել, որևէ փաստական տվյալ չի եղել, որ տեղի է ունեցել  հանցագործություն ու հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, շատ արագ կարող էր պարզել վարույթն իրականացնող մարմինը։ Մենք էլ փորձել ենք օգնել համապատասխան միջնորդություններ կատարելով, բայց այդ միջնորդությունների նկատմամբ երբ տոտալ անտարբերություն է դրսևորվում և՛ քննաչական մարմինների, և՛ դատախազության կողմից, այստեղ մեզ մնում է մի բան արձանագրել և հաշվի առնելով գործի մնացած հանգամանքները՝ եզրակացնել, որ Միքայել Միանսյանի շուրջ այս իրադարձություններն իշխանության անձնական  և քաղաքական պատվերի շրջանակներում են ծավալվում»,- Yerevan.Today-ին այս մասին ասաց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի շահերի պաշտպան Միհրան Պողոսյանը։

Փաստաբանի խոսքով, իշխանության կողմից Միանսյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները նախաձեռնվել են սեփական նպատակներին  հասնելու համար․ «Կլինի դա հանրությանը զբաղեցնել կամ բացահայտումների իմիտացիա ստեղծել։ Եթե ապրեինք օրինական երկրում, այս գործը մի քանի ժամերի ընթացքում կհերքվեր։ Սա իրավաբանության հետ առնչություն չունեցող գործ է։ Պարտադիր չէ լինել իրավաբան՝ հասկանալու ինչ է տեղի ունենում։ Մարդուն մեղադրում են իր մի գրպանից մյուս գրպանը  գումար տեղափոխելու մեջ և դրա անվանումը դնում են փողերի լվացվում․ դա խայտառակություն է»։

«Միքայել Մինասյանին որպես մեղադրայալ ներգարվելու որոշումը  քննիչը կայացրել է 2020 թվականի մարտի 17-ին, քրգործի տվյալներում որևէ փաստական տվյալ չկա, որ մարտի 16-ին կամ 15-ին  քննիչն ինչ-որ  նոր ապացույց է ձեռք բերել այդ քրգործով, որը հիմք է տվել որպես մեղադրյալ ներգարվելու մասին, ու Միայել Միանսյանը մեղադրյալ է ներգրավվում արտակարգ դրություն հայտարարելու հենց հաջորդ օրը։ Սա արվում է, որպեսզի հետագայում հանրությանը դատարանները փորձեն իմիտացիա ստեղծել թե իբր Միքայել Միանսյանը չի  ներկայանում վարույթ իրականացնող մարմին։ Ցույց տվեք այդ հնարավորությունը․ Երևան առաջին  ինքնաթիռային թռիչքը երբ տեղի ունենա, Միքայել Միանսյանը կներակայանա  իր  վերաբերյալ կալանքի քննարկմանը»,- ասաց Պողոսյանը։

Հիշեցնենք, որ Միքայել Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում ապօրինի հարստացման, փողերի լվացման և հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու համար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ