20 04 2020

Բարձրագույն դատական խորհրդի երկակի ստանդարտները

Բարձրագույն դատական խորհրդի երկակի ստանդարտները

Բարձրագույն դատական խորհուրդը քաղաքական հայտարարություններին չի արձագանքում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է ԲԴԽ աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արման Խաչատրյանը՝ անդրադառնալով հարցին, թե ԲԴԽ-ն ինչպե՞ս է մեկնաբանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատավորների մասին արված հայտարարությունը, թե ««վնգստացող» դատավորների հերթն է գալիս, որոնք «վեշերը» պիտի հավաքեն»:

Նկատենք, որ քաղաքական հայտարարություններ չմեկնաբանող ԲԴԽ-ն օրերս դիմել էր դատախազություն  Yerevan.Today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանի հեղինակային՝ ««Կարճ ասած»՝ Սևակ Հակոբյանի հետ» հաղորդման հետ կապված, որը հեռարձակվում է նաև «5-րդ ալիք» հեռուստատեսությամբ։ ԲԴԽ-ն նշում է, որ բանախոսը թույլ է տվել բարոյականության տեսանկյունից անընդունելի արտահայտություններ։

ԲԴԽ մամուլի խոսնակ Արման Խաչատրյանը մեր հարցին, թե ո՞րն է տարբերությունը քաղաքական հաղորդման և քաղաքական հայտարարության, որ վերջին դեպքում զերծ են մնում այն մեկնաբանել, երբ հստակ բարոյական տեսանկյունից անընդունելի հայտարարություններ են արվում, պատասխանեց․ «Մենք Սևակ Հակոբյանի և մյուս բանախոսի հետ կապված հրավիրել ենք ընդամենը դատախազության ուշադրությունը, դրանից ավել չեմ կարող մեկնաբանել, այդ հայտարարության մեջ ամեն ինչ նշված է»։

Ինչպես տեսնում ենք՝ ՀՀ անկախ դատական իշխանությունը շարունակում է երկակի ստանդարտների կիրառումը։ 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ