Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանն այսօր ներկայացել է աշխատանքի։ Այս մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացանք դատավոր Աննա Դանիբեկյանի աշխատակազմից:
Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստի օրը դեռեւս հայտնի չէ:
Նշենք, որ 1 ամիս է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը չի կայացել՝ Դանիբեկյանի առողջական խնդիրների պատճառով։
Նշենք, որ պաշտպանները Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին միջնորդություն էին ներկայացրել դատարան։
Օրերս մամուլում տեղեկատվություն տարածվեց, որի համաձայն՝ Աննա Դանիբեկյանը ենթարկվել է քթի վիրահատության՝ պետպատվերով:
Նիստերի չկայանալը պաշտպանները որակում են որպես մարդու իրավունքի ոտնահարում, որի համար պաշտպան Արամ Վարդեւանյանը 2 դիմում է ուղարկել ՄԻՊ-ին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը