15 04 2020

Արմեն Թավադյանի գործով նախագահող դատավորը գործը փոխանցել է այլ դատավորի

Արմեն Թավադյանի գործով նախագահող դատավորը գործը փոխանցել է այլ դատավորի

Ապրիլի 15-ին կայացավ «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի եւ Վարուժան Մկրտչյանի  գործով առաջին դատական նիստը։

Նիստին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը Թավադյանի եւ Մկրտչյանի վերաբերյալ քրեական գործը փոխանցել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանին։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը։

Նշենք, որ քրեական գործն էլ միացվել է դատավոր Կարեն Ֆարխոյանի վարույթում գտնվող՝ Վարդգես Գասպարին՝ ընդդեմ Արմեն Թավադյանի քրեական գործին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ