Նախագծով առաջարկվում է խափանման բոլոր միջոցները դիտել որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոցներ՝ հնարավորություն ընձեռելով դատարաններին անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդությունը մերժել, եթե ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված նպատակներին հնարավոր է հասնել մեղադրյալի նկատմամբ այլ խափանման միջոցների կիրառմամբ: Վերջիններս ընտրելու հարցի լուծումը թողնվում է միայն վարույթ իրականացնող մարմնի իրավասությանը: Այս մասին ԱԺ-ում ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը, ներկայացնելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։
«Այսինքն, եթե կոկրետ դեպքում նշված նպատակներին հնարավոր է հասնել ստորագրություն չհեռանալու մասին կամ գրավ խափանման միջոցներ կիրառելով, ապա տվյալ դեպքում կալանավորումը որպես խափանման միջոց ընտրվել չի կարող: Այսպիսով ապահովվում է կալանավորումը որպես բացառիկ խափանման միջոց ընտրելը»,-ասաց Գալյանը:
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը