13 04 2020

6 օրում հայտնաբերվել է ոչ սթափ 48 վարորդ․ ոստիկանություն



Ապրիլի 6-ից 12-ը մայրաքաղաքում ուժեղացված ծառայություն իրականացրած ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները պահպանվող հատուկ տարածք են տեղափոխելով 23 մեքենա, որոնցից 9-ի վարորդները եղել են ալկոհոլի ազդեցության տակ, մյուսների վարորդները չեն ունեցել համապատասխան փաստաթղթեր։ Այս մասին  հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվության ծառայությունից։

Հայտնաբերվել է նաեւ թաղանթապատված դիմապակիով 22 մեքենա։

Նույն ժամանակահատվածում մարզերում ուժեղացված ծառայություն իրականացրած ճանապարհային ոստիկանները պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 56 մեքենա։ 39 վարորդ եղել է ոչ սթափ վիճակում։ Բացի այդ հայտնաբերվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 16, թաղանթապատված դիմապակիով` 20, առանց համարանիշերի՝ 2 տրանսպաորտային միջոց։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ