ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելեթը պետությունների իշխանություններին հորդորել է դիտարկել կորոնավիրուսով վարակվելու բարձր ռիսկի տակ գտնվողներին կալանքից ազատելու հնարավորությունը։ Այս մասին հայտնել է France 24-ը։
Նա նշել է, որ իշխանությունները պետք է ուսումնասիրեն COVID-19-ի նկատմամբ խոցելի անձանց ազատ արձակելու միջոցները։ Խոսքը վերաբերում է հատկապես տարեց և հիվանդություններ ունեցող կալանավորների, ինչպես նաեւ ռիսկի ցածր մակարդակն ունեցող իրավախախտների համար։
Բաչելեթը նշել է, որ բազմաթիվ երկրներում կալանքի վայրերը լցված են կալանավորներով, որտեղ հաճախ բացակայում եմ հիգիենան և առողջության պահպանման պայմանները։ ՄԱԿ-ի հանձնակատարը նաև նշել է, որ ֆիզիկական հեռավորությունն ու ինքնամեկուսացումն այդ պայմաններում գրեթե անհնարին են։
Բաչելեթը կոչ է արել կառավարություններին չմոռանալ ոչ միայն դատապարտյալներին, այլև փակ հոգեբուժական հաստատություններում, ծերանոցներում և մանկատներում ապրող մարդկանց։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը