Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուսաննա Գզոգյանը որոշում է կայացրել գրավի կիրառմամբ կալանքից ազատ արձակել Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու (առանձնապես ծանր հանցագործություն) մեջ մեղադրվող «Ալավերդցի Վահագ» մականունով հայտնի Վահագն Աբգարյանին։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել տուժող կողմի իրավահաջորդի ներկայացուցիչ Երվանդ Վարոսյանը:
Փաստաբանը գրել է.
«Կորոնավիրուսի ու արտագարգ դրության շորշոփի տակ Հայաստանում տեղի են ունենում բանականության հետ աղերս չունեցող, աննորմալ երևույթներ։
«Այսօր Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս.Գզոգյանը որոշում է կայացրել գրավի կիրառմամբ կալանքից ազատ արձակել Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու (առանձնապես ծանր հանցագործություն) մեջ մեղադրվող Վահագն Աբգարյանին (Ալավերդցի Վահագ)...
Սա տեղի է ունեցել այն պայմաններում, երբ ոչ միայն նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներն են հիմնավորում, որ նրա կողմից ուղիղ միջամտություն է իրականացվել քննությանը, ապօրինի ազդեցություն է իրականացվել գործով վկաների նկատմամբ, այլ նրա կողմից վերահսկվել ու նյութապես շահագրգռվել է նաև նախաքննական մարմինը։
Ավելին` նման որոշում է կայացվել այն դեպքում, երբ գրավի միջնորդության դեմ առարկություն ներկայացնող դատախազը դատարանին տրամադրեց նաև այս գործով կարևոր վկաներից (դատարանում դեռ հարցաքննված միակ վկայի) մեկի ցուցմունքը, որով փաստվում է արդեն դատաքննության ընթացքում վկայի վրա անօրինական ազդեցությունը, մասնավորապես ՌԴ տարբեր քաղաքներում վկայի հետ հանդիպումներ, անուններ, հեռախոսահամարներ, «իրավապաշտպաններ», վկայի կողմից դատարանում ասվելիքի թելադրում, անունների սոցորեցէւմ, որոնք վկան պիտի հնչեցնի և այլն։
Կարծում եմ մեկնաբանություններն ավելորդ են ու ամեն ինչ պարզ է։ Մնում է պարզել, թե մինչև որ օղակներն է հասած այս «աննախադեպ» որոշման կայացման «դաբրոների» հետքը...
Սա է այսօր հայկական իրականությունը, մնացածը էժանագին շոու է»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը