27 03 2020

Յուրի Խաչատուրովի փաստաբանն Արտակ Գալստյանին կոչ է անում չզրպարտել

Յուրի Խաչատուրովի փաստաբանն Արտակ Գալստյանին կոչ է անում չզրպարտել

Արտակ Գալստյան անվամբ ֆեյսուքյան օգտատերը, որն առավել հայտնի է Վանոյի Արտակ մականվամբ, գրառում է կատարել այն մասին, որ Յուրի Խաչատուրովը խուսափում է ներկայանալ ԱԺ քննիչ հանձնաժողով և այդպիսով խոչընդոտում է ապրիլյան քառօրյայի բացահայտմանը: Միաժամանակ, նա նշում է, որ վերջինս հրաժարվում է ներկայանալ ԱԺ քննիչ հանձնաժողով և տալ մի շարք հարցերի պատասխաններ:

Քանի որ հարկ չենք համարում գրագրություն սկսել Արտակ Գալստյանի հետ Ֆեյսբուք սոցիալական ցանցում, ուստի հորդորում ենք վերջինիս՝ զերծ մնալ կեղծ, սուտ, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածելուց: Միաժամանակ, հայտնում ենք, որ նմանատիպ հայտարարություններ կատարելու համար Յուրի Խաչատուրովը գրեթե 2 տարի առաջ դիմել է դատարան ընդդեմ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի՝ պահանջելով հերքել զրպարտությունները և որպես վնասի փոխհատուցում վճարել 2 մլն դրամ: Ընդ որում, պետք է փաստել, որ Ստեփան Գրիգորյանը չունի որևէ ապացույց իր հայտարարությունները հիմնավորելու համար և հնարավորինս ձգձգում և հետաձգում է դատական նիստերը:

Միաժամանակ, դատավարության ընթացքում ուսումնասիրել ենք այն տեղեկատվության աղբյուրները, որին նիստերի ընթացքում հղում է կատարել Ստեփան Գրիգորյանը: Հղումների աղբյուրը armcrimenews.com լրատվական կայքն է, որը ներկայումս փակված է, իսկ կայքի հիմնադիրը այդ նույն Արտակ Գալստյանն է եղել, ում նկատմամբ հարուցվել և քննվել են բազմաթիվ քրեական գործեր՝ տվյալ կայքում և այլ կայքերում կեղծ տեղեկություններ հրապարակելու միջոցով մարդկանց շորթմամբ զբաղվելու համար։

Ուստի, կրկին անգամ, հորդորում ենք Արտակ Գալստյանին զերծ մնալ զրպարտչական գրառումներ կատարելուց:

Անահիտ Սարգսյան

Յուրի Խաչատուրովի փաստաբան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ