Արտակարգ դրության իրավիկան ռեժիմի մասին ՀՀ օրենքի 11-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ պետությունը պարտավոր է սահմանել կարգ քաղաքացիների կրած վնասները հատուցելու մասին։ Իսկ այսօր իսկապես ամենակարևոր խնդիրը մարդկանց ստեղծված վիճակից դուրս բերելն է, թե չէ էստեղ ճանապարհ փակելով, էնտեղ ԲՏՌ կանգնացնելով հարցը չի լուծվելու։ Այս մասին ԲՀԿ խմբակցության հատուկ նիստին ասաց պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։
«Մանավանդ ՀՀ գործող աշխատանքային օրենսգրքի համաձայն՝ այս պայմաններում գործատուները պարտավոր չեն աշխատողներին աշխատավարձ վճարել, նրանք օրենքի ուժով ազատված են, որովհետև սահմանված է արտակարգ դրություն, և այն ինչ ուզում են անել գործատուները սա իրենց բարի կամքի արտահայտությունն է, բայց պետությունը պարտավոր է հոգալ»,- քասաց Պետրոսյանը։
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը