«Դատապարտյալների հիվանդանոցից ահազանգեր եմ ստանում, որ բոլորին պետք է դուրս հանեն, որովհետև ինչ-ինչ միջոցառումներ են կազմակերպվում: Ինչի՞ մասին է խոսքը, որ դատապարտյալներին հանում են հիվանդանոցից»,-ԱԺ նիստում այսօր արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին հարցրեց «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Անի Սամսոնյանը:
Նախարարը պատասխանեց, որ խուճապի կարիք չկա. «Այդ տեղեկությունը լիարժեք ճիշտ չէ, բոլորին չեն հանում: ՔԿՀ-ներում անցկացված որևէ թեսթ դրական արդյունք չի տվել, բոլորը բացասական են: Եթե հարցը վերաբերում է կորոնավիրուսին, ապա որևէ դատապարտյալի մոտ չի հաստատվել: ՔԿՀ-ներում մտահոգվելու և խուճապի մատնվելու կարիք չկա, իսկ դատապարտյալների հիվանդանոցը կարող է շենքային պայմաններ ապահովել, որպեսզի հնարավոր լինի բուժօգնություն ցուցաբերել, բայց այս պահին նման տեղեկություն չկա»:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը