24 03 2020

Ինչպես է ոստիկանությունը հսկում քաղաքացիների տեղաշարժը․ տեսանյութ



ՀՀ ոստիկանությունը, համաձայն պարետի որոշման, կազմակերպված հսկողություն է իրականացնում քաղաքացիների տեղաշարժը վերահսկելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ պարետի կողմից մարտի 24-ին ստորագրվել է որոշում՝ ՀՀ ողջ տարածքում անձանց տեղաշարժի սահմանափակումներ սահմանելու վերաբերյալ։ Որոշումն ուժի մեջ է մտնելու այսօր ժամը 23։00-ից։

Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ ոստիկանությունը հորդորել էր քաղաքացիներին խստագույնս սահմանափակել բնակարաններից դուրս գալը, բնակարաններից դուրս գալ բացառապես ծայրահեղ անհրաժեշտության
դեպքում, խստագույնս պահպանել պարետի որոշումներով սահմանվող
պահանջները, որոնց չկատարելը կառաջացնի օրենքով նախատեսված
պատասխանատվություն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ