20 03 2020

Մեկ օրում բացահայտվել է 68 հանցագործություն

Մեկ օրում բացահայտվել է 68 հանցագործություն

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 19-ից 20-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 68 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 30, մարմնական վնասվածք հասցնելու եւ ծեծի՝ 5-ական, թմրամիջոցի հայտնաբերման՝ 3, յուրացման կամ վատնման, հարկերից խուսափելու եւ սպառնալիքի՝ 2-ական, սպանության, անձի առեւանգման, կողոպուտի, խարդախության, շորթման, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ, բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, բժշկական գաղտնիք հրապարակելու, փաստաթղթի կեղծիքի, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի եւ պատմության եւ մշակույթի հուշարձաններ ոչնչացնելու կամ վնասելու 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 6 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, սպանության փորձի, մարմնական վնասվածք հասցնելու, ապօրինի ծառահատման եւ բնակարանային գողության 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար, ինչի հետեւանքով 1 մարդ զոհվել է, 6-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ