09 03 2020

Միհրան Հակոբյանին հրավիրել են Քննչական կոմիտե

Միհրան Հակոբյանին հրավիրել են Քննչական կոմիտե

Քաղաքական-հասարակական գործիչ Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ ստացել է ծանուցագիր Քննչական կոմիտե հարցաքննության ներկայանալու համար:

«Ծանուցագիրն ուշ եմ ստացել, ուստի հիմա եմ ներկայանում հարցաքննության: Գործի մասին դեռևս ոչինչ չգիտեմ»,- գրել է Հակոբյանը՝ հավելելով, որ ավելի ուշ կտեղեկացնի, թե ինչ քրեական գործի մասին է խոսքը և ինչ կապ ունի նա այդ գործի հետ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ